Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Ծառուկյան» դաշինքը սատարելու է ժողովրդի թեկնածուին

«Ծառուկյան» դաշինքը սատարելու է ժողովրդի թեկնածուին
28.04.2018 | 21:21

«Ծառուկյան» դաշինքը վարչապետի իր թեկնածուին չի առաջադրելու և ձայնը տալու է ժողովրդի թեկնածուին։ Այդ մասին քիչ առաջ ասաց դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ին որևէ կերպ չեն աջակցելու. իրենք ՀՀԿ-ի հետ գործ չունեն։

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ